Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլն անվտանգության ուժերին զսպվածության կոչ է արել (տեսանյութեր)

Թուրքական Enson Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Թուրքիայի տարբեր քաղաքներում ընթացող հուզումների հետ:

Գյուլը երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել ավելի մեծ զգացմունքայնություն ցուցաբերել սեփական լիազորությունները կատարելիս: Գյուլը բնական է համարել «բազմակարծությամբ և օրենքի գերակայությունը հարգող» Թուրքիայում տարբեր հայացքների ու մոտեցումների ի հայտ գալը.

«Դա ժողովրդավարական հասարակության ամենամեծ հարստությունն է: Գլխավորը քաղաքակիրթ ձևով երկխոսություն վարելն է, երկխոսության հանդեպ բաց գտնվելը և տարբեր կարծիքներ լսելը»:

Գյուլի խոսքերով՝ հունիսի 2-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները հասել են մտահոգիչ մակարդակի և դրան վերջ դնելու համար նախագահը բոլորին զսպվածության կոչ է արել:

Նա անվտանգության ուժերին կոչ է արել իրենց լիազորություններն իրականացնելիս լինել առավել զգայուն, քան սովորաբար, ցուցաբերել ադեկվատ միջամտությունը: Գյուլը հայտարարել է, որ այս մասին հայտնել է նաև վարչապետ Ռեջեփ Էրդողանին և այլ լիազոր անձանց:

Ստորև ներկայացվում են Անկարայում անցկացված ցույցերի մասին պատմող տեսանյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս