
Սիրիական ընդդիմության սպառազինումը սպառնում է Իրաքի անվտանգությանը. Նուրի ալ-Մալիքի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այսօր հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող զինված խմբավորումների սպառազինելն ուղղակիորեն սպառնում է Իրաքի կայունությանն ու անվտանգությանը.
«Եվրոպական մի շարք երկրների կողմից «սիրիական ընդդիմությանը» զենք հատկացնելու վերաբերյալ որոշում ընդունելն ուղղակիորեն բացասաբար է ազդում Իրաքի անվտանգության ու նրա կայունության վրա:
Այդ զենքը տարածվում է նաև Իրաքի տարածքում՝ ահաբեկիչների և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ծայրահեղականների միջև ունեցած կապերի շնորհիվ»:
Ալ-Մալիքին լուրջ մտահոգություն է հայտնել հարևան Սիրիայում լարվածության ու բռնության ուժեղացման կապակցությամբ և զգուշացրել է սիրիացի ապստամբներին Եվրոպայի երկրներից զենք մատակարարելու անկանխատեսելի հետևանքների մասին:
Մեկնաբանելով Թուրքիայում ստեղծված իրավիճակը՝ Մալիքին հայտարարել է, որ Իրաքի ու Թուրքիայի միջև սահմանին կայունությունը մշտապես հիմք է ծառայել տարածաշրջանի անվտանգության համար, սակայն Թուրքիայում անկարգությունների հնարավոր ուժգնացումը կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում: