Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 35.4%-ով
2013թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 131.0 մլն.դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 11.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 57.7 մլն. դոլար և նվազել` 35.4%-ով: