
Ոստիկանությունը այս պահին տուժողից բացատրություն է վերցնում

168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին տեղեկությունը, որ Ազատության հրապարակում ուժեղ քամու հետևանքով տեղի ունեցած պատահարից հետո հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա Արման Նավասարդյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի փոխանցմամբ՝ Ա. Նավասարդյանի վիճակը նորմալ է` ծանր վնասվածքներ չի ստացվել, և այժմ նա գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Հարցին, թե այդ պահին Ազատության հրապարակում գտնվող երեխաները չե՞ն տուժել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը պատասխանեց. «Եթե մարմնական վնսավածք լիներ` կտեղափոխեին հիվանդանոց»: Այս պահին ոստիկանությունը տուժողից բացատրություն է վերցնում: