
Հայաստան այցելող զբոսաշրջիկների ընդամենը 15.7%-ն է հանգրվանում հյուրանոցում

2013թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 128 237 զբոսաշրջիկներից հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում են տեղավորվել 20 215-ը կամ ընդհանուր թվի 15.7%-ը։ Այս մասին տեղեկացնում է Ինչպես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Մնացած 108 022-ը նախընտրել են հանգրվանել բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։
Հյուրանոցներում տեղավորվածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.7%-ով, իսկ բարեկամների տներում և այլ տեղերում հանգրվանածների թիվը՝ 26.7%-ով։
Ուշագրավն այն է, որ հյուրանոցների թիվը զգալիորեն աճել է՝ 37-ից հասնելով 44-ի։
2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 22.9%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137 128 մարդ կամ 2012թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.2%-ով։