
Բանկերը նախապատվությունը տվել են դոլարային վարկերին

Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.4 մլն ԱՄՆ դոլար:
Դրամային վարկերի ծավալը նախորդ շաբաթվա ցուցանիշը գերազանցել է 2 միլիարդ դրամով կամ 5.7%-ով, իսկ դոլարային վարկերի ծավալը՝ 12 միլիոն դոլարով կամ 30%-ով։
Փաստորեն, ՀՀ վարկային շուկայում նկատվում է դոլարային վարկերի աճի միտում, ինչը անուղղակիորեն վկայում է այն մասին, որ բանկերը կանխատեսում են դրամի հետագա արժեզրկում։