Դոլարի գինը մնաց անփոփոխ
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը երեկվա համեմատ չի փոխվել և 417.5 դրամ (երեկ փոխարժեքը 417.49 դրամ էր)։ Բորսայում վաճառվել է 5 միլիոն 100 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը միջինում կազմում է 416 դրամ, վաճառքինը՝ 419 դրամ: