Բաժիններ՝

Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթելու է Իլհամ Ալիևը. BBC

BBC News-ի լրագրող Դամիեն ՄաքԳինեսը հոդված է հրապարակել Ադրբեջանի մասին, որում պատմում է վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանում տասնյակ լրագրողների, ընդդիմադիր ակտիվիստների ու բլոգերների ձերբակալման մասին, որոնք մեղադրվել են թմրանյութ և զենք պահելու կամ էլ խուլիգանություն կատարելու մեջ.

«Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները կարծում են, որ մեղադրանքները հնարովի են և հանդիսանում են ավտորիտար իշխանության փորձ՝ կանխելու համար «Արաբական գարնան» տիպի հեղափոխություն:

Նրանք Ադրբեջանի իշխանություններին մեղադրում են հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ավելի կոշտ մեթոդներ կիրառելու մեջ:

Ընդունված օրենսդրական ուղղումները նախատեսում են կոշտ տուգանքներ քաղաքի կենտրոնում հակակառավարական ակցիայի մասնակիցների դեմ, իսկ զրպարտանքի մասին նոր օրենքով քրեականացվում է օնլայն-քննադատությունը»:

Հոդվածի վերջում հեղինակը գալիս է այն եզրակացության, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթելու է գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031