
Արդարադատության նախարարը՝ «դալաններում ծեծվելու» և ձայներ ստանալու մասին

«Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորը ուժի դիրքերից է խոսում»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես հակադարձեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրեր ԱԺ նիստում պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարությանը, թե` եթե հանրապետականները, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը չսատարեն, նախարարները, այդ թվում Հրայր Թովմասյանն այս երկրում ձայն չեն հավաքի: Հիշեցնենք, որ Վ. Հովհաննիսյանը նաև ավելացրել էր, որ եթե աջակցությունը չլինի, ապա Արմեն Աշոտյանին, Հրայր Թովմասյանին և մյուս նախարարներին «էնքան կծեծեն դալաններում», որ նրանք կարտագաղթեն։
«Թող ինքը հետևի, որ ես դեռ 12 տարի առաջ, երբ ընդհանրապես ոչ ոք ինձ չէր սատարում, ես իմ ընտրատարածքում և ինքը որևէ ընտրատարածքում այդքան ձայն հավաքե՞լ եմ, թե՞ չէ, և թող հետևի այն ընտրատեղամասերում որտեղ ինքն է քվեարկում, իր կուսակցությունը որքան է ստացել և իմ կուսակցական դառնալուց հետո այդ տեղամսում իմ կուսակցությունը որքան է ստացել»,- հավելեց Հ.Թովմասյանը: