Ասադը չի հայտարարել ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լիբանանյան Al-Manar հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ չի հայտարարել ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման մասին:
Ասադը միայն հայտարարել է, որ ավելի վաղ ձեռք բերված ռուս-սիրիական պայմանավորվածություններն իրագործվում են նորմալ ռեժիմով: Այս մասին հայտարարել է տվյալ հեռուստաալիքի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ միակ բանը, որ տվյալ թեմայի շուրջ ասել է Ասադը, եղել է հետևյալը. «Ռուսաստանի հետ մեր ունեցած բոլոր պայմանավորվածություններն իրագործվելու են, դրանք արդեն իսկ մասնակի իրագործված են»:
Այն բանից հետո, ինչ երեկ մամուլում սկսվեց շրջանառվել այն, որ Ասադը հայտարարել է, թե C-300-ներն արդեն իսկ հասցվել են Սիրիա, ռուսական ԶԼՄ-ները գրեցին, որ Ասադը Ռուսաստանին դրել է անհարմար վիճակում՝ Ժնևում կայանալիք Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսից առաջ, որի նախաձեռնողներն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Իսկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի ղեկավարությունը խոսոտվանել էր, որ չի կարող որևէ կերպ խոչընդոտել Սիրիային ռուսական C-300 համակարգերի մատակարարմանը, սակայն կարող է վնասազերծել դրանք Սիրիայի տարածքում՝ նախքան այդ համակարգերը մարտական ծառայության բերելը: