Թուրքիայում ձերբակալվել է թունավոր նյութերով հարձակում պլանավորած 12 սիրիացի

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադանայում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 12 սիրիացի: Խոսքը գնում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման անդամների մասին:

Նշվում է, որ այդ անձինք պլանավորել էին Թուրքիայի տարածքում իրականացնել ահաբեկչական հարձակումներ: Նրանց մոտ հայտնաբերվել են քիմիական նյութեր: Թուրքական կողմը ճշգրտում է, թե ինչ նյութեր են դրանք և ինչ կարող է ստացվել դրանց միացությունից:

Մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ հայտնաբերվածը զարին գազ է: Ձերբակալվածների բնակարաններում հայտնաբերվել են մեծ քանակությամբ փաստաթղթեր: Տարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031