Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը սիրիական «Ջաբհաթ ան-Նուսրան» ներառում է ահաբեկչական կազմակերպությունների թվում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը պայմանավորվածության է եկել սիրիական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորմանն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու շուրջ: Այս մասին գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը:

Ամերիկացի դիվանագետների խոսքերով՝ այդ որոշման օգտին են արտահայտվել ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները: Ակնկալվում է, որ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր՝ ուշ երեկոյան:

Սիրիայի ԱԳՆ-ը «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորմանն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցով ՄԱԿ ԱԽ-ին դիմել էր դեռևս ապրիլի կեսին:

Այդ դիմումից մեկ օր առաջ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության իրաքյան մասնաճյուղի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել էր, որ «Ջաբհաթ ան-Նուսրան» հանդիսանում է կազմակերպության մասնաճյուղ:

«Ջաբհաթ ան-Նուսրան» ստանձնել է Սիրիայում իրականացված մի շարք ահաբեկչությունների, Դամասկոսի հեռուսակենտրոնի վրա կատարված հարձակման և սիրիացի մի շարք լրագրողների սպանելու պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս