20-րդ դարում ծխելուց մահացել է մոտ 100 միլիոն մարդ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ին նշում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը:
ԱՀԿ-ն ընդգծում է ծխախոտի օգտագործման հետ կապված ռիսկերը և ձգտում է հասնել դրա կիրառման նվազեցմանը: 20-րդ դարում ծխախոտի օգտագործումը սպանել է մոտ 100 միլիոն մարդու համայն աշխարհում:
Տարեկան ծխելուց մահանում է մոտ 6 միլիոն մարդ: ԱՀԿ-ի կարծիքով՝ քանի դեռ չեն ընդունվել համապարփակ միջոցներ, այդ համաճարակը մինչև 2030 թվականը տարեկան կսպանի ավելի քան 8 միլիոն մարդու: