
Ամալյա Նազարեթյանի ընտանիքը հերքում է. Նա երբևէ հաշվառված չի եղել հոգեբուժարանում

«Նազարեթյանների ընտանիքը հերքում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունը, թե, իբր, Ամալյա Նազարեթյանը երբևէ հաշվառված է եղել հոգեբուժարանում: Պարզից էլ պարզ է, որ այդ ստոր զեղծարարությունը արվում է Ամալյայի՝ հեգեբուժարան հանիրավի տեղափոխողների «կաշին փրկելու» մղումով:
Այս առումով չի կարելի դատապարտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ում ևս մոլորության մեջ են գցել:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Ամալյա Նազարեթյանը երբևէ որևէ առնչություն չի ունեցել որևէ հոգեբուժարանի հետ, բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում և նրա ադեկվատությունը կարող է հաստատել նրա հետ շփվող ցանկացած անձ»:
Նազարեթյանների ընտանիք