Բաժիններ՝

Ճապոնացին «այլմոլորակային մողես» է հայտնաբերել Մարս մոլորակի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան UFO Sightings Daily կայքի փոխանցմամբ՝ Curiosity մարսագնացի կատարած լուսանկարներն ուշադիր հետազոտող խանդավառները հայտարարել են Կարմիր մոլորակում հերթական «ապշեցուցիչ հայտնագործության մասին»:

Բլոգերները վստահ են, որ Մարսի վրա գոյություն ունի կյանքը՝ ելնելով նրանից, որ այնտեղ ապրում է առնվազն մեկ այլմոլորակային մողես: Վերջինիս հայտնաբերել է մի ճապոնացի, ով պնդում է, որ նկարը հիշեցնում է կրծողի կամ չորքոտանի և պոչավոր սողունի: Ճապոնացին ի վերջո եզրակացրել է, որ այն մողես է:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մարսի վրա «հայտնաբերվում» են կենդանիներ: Սրանից առաջ այնտեղ «հայտնաբերվել» էր սկյուռ: Ի դեպ, հաղորդվել էր անգամ Մարսի վրա մողեսի կարծրացած կմախքի հայտնաբերման մասին:

1566951_20130530102908

1566952_20130530102908

1566953_20130530102908

Սկյուռ

2

3

4

5

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս