
«Խանդո՞ւմ է» արդյոք Ռուսաստանը

Ինչպիսի՞ն է ՌԴ դիրքորոշումը ԵՄ հետ ՀՀ ասոցացման համաձայնագրի նախատեսվող կնքման հարցի հետ կապված: Այս հարցն այսօր ԱԺ-ում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին ուղղեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ փոխնախարարի՝ Ռուսաստանում տարբեր մոտեցումներ կան. «Ցիտեմ իրենց առաջին դեմքին՝ այդ գործընթացները իրար չեն խանգարում»: Սակայն, Շ.Քոչարյանը նկատեց, որ շատ հաճախ խառնաշփոթություն կա. եթե ՀՀ-ն ԵՄ անդամ է, չի կարող լինել Մաքսային միության անդամ, և հակառակը՝ եթե ՄՄ անդամ է, արդեն սուվերեն չէ, և ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքել չի կարող:
«Եթե անդամության հարց չկա, միմյանց չեն խանգարում այդ գործընթացները»,- ասաց Շ. Քոչարյանը: