
The Washington Post-ը հայտնել է, թե Սիրիան ինչ զինատեսակներ է խնդրել Ռուսաստանից

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան շարունակում է մահաբեր զենք մատակարարել Սիրիային: Թերթին հայտնի է դարձել, թե Սիրիայի պաշտպանության նախարարությունն ինչպիսի խնդրանք է ներկայացրել Рособоронэкспорт-ին:
Վերջինիս գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինին ուղարկված նամակը թվագրված է այս տարվա մարտի 12-ին: Այն ուղարկել է Սիրիայի բանակի ապահովման բյուրոյի պետ Ալի Ալ-Սալիմը: Նամակում սիրիական հրամանատարությունն արտահանող կողմից խնդրում է կարճ ժամանակահատվածում ուղարկել ներկայացված ցուցակում տեղ գտած զենքերը:
Ըստ դրա՝ մարտին սիրիական բանակը Ռուսաստանից խնդրել է «Կալաշնիկով» տիպի 21.000 ինքնաձիգ, տարբեր տիպի 900 գնդացիր, «Վիխր» տիպի 200 ատրճանակ-գնդացիր, 300 ձեռքի հակատանկային նռնականետ, 100 դիպուկահար հրացան, ևս մի քանի մանր բան և վերջապես արկեր:
Բացի այդ, սիրիացի զինվորականները պատվիրել են հակադիպուկահար դետեկտորներ, գիշերային ակնոցներ, գիշերային տեսանելիությամբ դիպուկահար հրացանների համար նախատեսված օպտիկա: Անհայտ է մնում՝ արդյոք ռուսական կողմը կատարե՞լ է տվյալ պատվերները, թե՞ ոչ: