Իսրայելը պատրաստվում է վնասազերծել Սիրիա հասցված C-300-ները՝ նախքան դրանց մարտական ծառայության բերվելը. մամուլ
Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը հնարավորություն չի տեսնում՝ խոչընդոտելու համար Սիրիային ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարմանը: Իսրայելը պատրաստվում է դրանց ժամանումից հետո չեզոքացնել դրանք, սակայն դա պետք է արվի նախքան այդ համակարգերի մարտական ծառայության բերվելը:
Այս մասին թերթին հայտնել է եվրոպացի դիվանագետներից մեկը, ով մասնակցել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Յակով Ամիդրորի դռնփակ ճեպազրույցին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ զրույցներում հայտարարել է, որ C-300-ները լուրջ սպառնալիք են երկրի անվտանգության համար:
Դիվանագետը թերթին հայտնել է, որ Ամիդրորի ելույթից իրենք եզրակացրել են, որ Իսրայելի կառավարությունը հնարավոր չի համարում հրթիռների մատակարարման խափանումը, ինչի համար էլ նա դրանց դեմ կգործի մատակարարումից հետո, սակայն մինչև դրանց մարտական ծառայության բերվելը: