Բաժիններ՝

Հետաձգվել է Մարտին Դեմփսիի ռուսական այցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմփսիի ռուսական այցը, որը պետք է տեղի ունենար հունիսի 3-6-ին:

Այս մասին հայտարարել է Դեմփսիի պաշտոնական ներկայացուցիչ Սքոթ Մաքիլնին: Նա ընդգծել է, որ այցի նոր ժամկետը դեռ պետք է համաձայնեցվի՝ հավելելով, որ Դեմփսին նախկինի նման պլանավորել է Ռուսաստան այցելել այս տարի:

Մաքիլնին հայտարարել է, որ Մարտին Դեմփսիի ռուսական այցի հետաձգումը բացառապես պայմանավորված է նրա աշխատանքային գրաֆիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս