Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է օտարազգի հետախույզների խումբ (լուսանկարներ)

Warfiles.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում (Թուրքիայի սահմանից ոչ հեռու) ոչնչացվել է օտարազգի հետախույզների խումբ: Ճշգրտված տվյալներով, Իդլիբից արևմուտք ընկած Կոներ ամրակետի մոտ բանակային ստորաբաժանման ծուղակն է ընկել 3 մարդուց բաղկացած օտարազգի հետախույզների խումբը:

Զոհված հետախույզների թվում է եղել է ԱՄՆ քաղաքացի մի կին (1980 թվականին Միչիգանում ծնված Նիկոլ Լին Մանսֆիլդ), երկրորդը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի (1990 թվականին ծնված Ալի Ալ-Մանասիֆի): Սպանված երրորդ հետախույզի քաղաքացիությունն անհայտ է, նրա մոտ չեն հայտնաբերվել փաստաթղթեր:

Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավել են ինքնաձիգներ, համակարգիչ, ռազմական օբյեկտների քարտեզ, ինչպես նաև ծայրահեղական «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության դրոշը:

10579_467476983335295_1268673824_n 941780_467470196669307_1885425729_n 968774_467468953336098_1559778638_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս