Ադրբեջանում նախկին նախագահին ու նրա կնոջը կտրվի դիվանագիտական կարգավիճակ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը կայանալիք խորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու են Ադրբեջանի նախկին նախագահին ու նրա կնոջը հատուկ արտոնություններ և մասնավորապես դիվանագիտական կարգավիճակ տալու հարցը:
Այդ առաջարկներն արտացոլվել են համապատասխան օրենսդրական ուղղումներում, որոնց հարցը քննարկվելու է վաղը: Մասնավորապես, դրանց համաձայն Ադրբեջանի նախկին նախագահի և նրա կնոջ նկատմամբ չեն կարող ներկայացվել քաղաքացիական հայցեր՝ կապված թոշակի ու նպաստների (գումարային պարտավորություններ) հետ և փոխհատուցման պահանջ առաջ քաշվել:
Բացի այդ, Ադրբեջանի նախկին նախագահին ու նրա կնոջը ցմահ հատկացվելու է դիվանագիտական անձնագիր, որով և նրանք կունենան դիվանագիտական հատուկ կարգավիճակ: