Բաժիններ՝

Սիրիական բանակը գրավել է Ալ-Քուսեյրի մոտ գտնվող Ադ-Դաբաա ավիաբազան

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի բանակը վերահսկողության տակ է առել Ալ-Քուսեյր քաղաքի մոտ գտնվող Ադ-Դաբաա ավիաբազան և մաքրում են իրականացրել նրա շրջակայքում՝ 5-6 կիլոմետր հեռավորության վրա:

Զինյալները ցրվել են դեպի արևմուտք ու հյուսիս: Սիրիական բանակն ավիաբազային տիրել է 5-ժամյա թեժ մարտերից հետո: Արևմտյան ԶԼՄ-ները և ընդդիմադիր աղբյուրները հաստատել են ավիաբազայի ազատագրումը:

Ներկայումս ավիաբազայի տարածքում են գտնվում կառավարական զորքերի զրահատեխնիկան ու «Հզբոլլահի» զինյալները: Ավիաբազայի վրա գրոհելուց առաջ նախապես ապստամբների դիրքերին հասցվել են հրետանա-հրթիռային ուժգին հարվածներ:

Դրանից հետո սիրիական բանակը վերսկսել է Ալ-Քուսեյրի գրոհը՝ տեղի ապստամբներին վտարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս