ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կփոխի խաղի կանոնները հետխորհրդային տիրույթում. Ֆյուլե
Ուկրաինական УНИАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու նրա արևելյան գործընկերների միջև Ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրումը կարող է բեկում առաջացնել հետխորհրդային տիրույթի վերափոխման մեջ:
Այս մասին մայիսի 28-ին Եվրոնեսթի Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.
«Եթե մենք կարողանանք ստորագրել Ասոցիացման մասին համաձայնագրերից մեկը և նախաստորագրել մյուսները, ապա մենք առաջին անգամ զգալի ոստյուն կգործենք հետխորհրդային այդ տիրույթի իրական վերափոխման հարցում: Չգիտեմ՝ ինձ հետ կհամաձայնեք, թե ոչ, դա կփոխի խաղի կանոնները:
Մենք ցանկանում ենք ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» Վիլնյուսյան գագաթաժողովում ստորագրել և նախաստորագրել Ասոցիացման մասին համաձայնագրեր, որոնք երբեք չեն ստորագրվել մեր գործընկերների հետ: Այդ համաձայնագրերը կդառնան քաղաքական ասոցիացման ու տնտեսական ինտեգրման իրական գործիք»: