Վրաստանում ձերբակալվել է Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ ձերբակալվել է Վրաստանի Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Մալխազ Բոխուան:
Նա մեղադրվում է խոշոր չափի բյուջետային միջոցներ վատնելու մեջ: Այս մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Բոխուան մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի կետերի խախտման մեջ:
Նշվում է, որ նա վատնել է Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հատուկ ծառայությունների համար հատկացված միջոցները: Խոսքը գնում է 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 500.000 լարի (մոտ 300.000 դոլար) յուրացնելու մասին: