Բարաք Օբաման FBI-ի տնօրենի պաշտոնում առաջադրելու է Ջեյմս Քոմիի թեկնածությունը
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրապետական Ջեյմս Քոմիին առաջադրելու է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրենի պաշտոնում:
Քոմիի թեկնածության առաջադրումը մի քանի շաբաթով հետաձգվել էր Բոստոնի ահաբեկչության պատճառով: Անհրաժեշտ է, որ Օբաման FBI-ի տնօրենի պաշտոնում կողմնորոշվի մինչև մայիսի վերջ, որպեսզի հասցնի ժամանակին ավարտի լսումները:
FBI-ի ներկայիս տնօրեն, 68-ամյա Ռոբերտ Մյուլերը զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալու սեպտեմբերին: Ջեյմս Կոմին 52 տարեկան է, նա աշխատել է որպես նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի գլխավոր դատախազի տեղակալ:
Բացի այդ, նա եղել է Lockheed Martin կորպորացիայի փոխնախագահ, իսկ հետո՝ Bridgewater Associates ներդրումային ընկերության գլխավոր խորհրդատու: Ներկայումս Կոմին հանդիսանում է Կոլումբիայի համալսարանի ավագ հետազոտող և մասնակցում է HSBC միջազգային բանկի տնօրենների խորհրդին: