Բաժիններ՝

Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարարը զգուշացվելուց հետո ազատ է արձակվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ձերբակալված Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովն ազատ է արձակվել նույն օրը: Նրան ձերբակալել էին տեղական ժամանակով ժամը 15.00-ի մոտ և ազատ են արձակել դրանից 3.5 ժամ անց:

Համիդովը հայտարարել է, որ ոստիկանատանն իրեն հարցաքննել են մայիսի 28-ին Նովխանում անցկացված հանրահավաքում ունեցած ելույթի համար և զգուշացրել են, որ այլևս հանդես չգա նման հայտարարություններով:

Համիդովը հավելել է, որ ի պատասխան դրա՝ ոստիկաններին խոստացել է այսուհետ անել ավելի կտրուկ հայտարարություններ: Համիդովի նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031