Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը սպասում է ամերիկյան զենքի շուտափույթ մատակարարումներին. Ջոն Մաքքեյն

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը սպասում է ամերիկյան զենքի մատակարարումների շուտափույթ սկսվելուն:

Վերջինս նախորդ շաբաթ Թուրքիայով մուտք է գործել Սիրիայի հյուսիսային հատված, ուրև հանդիպել է այն վերահսկող սիրիացի ապստամբների առաջնորդների հետ:

Մաքեյնը հայտարարել է. «Նրանք չեն հասկանում, թե ինչու մենք չենք օգնում իրենց: Վստահ եմ, որ ԱՄՆ-ը կարող է չափավոր ուժերին ապահովել զենքի մատակարարմամբ, ինչը չի ընկնի ծայրահեղականների ձեռքը: Մենք կարող ենք զատել, թե ով ով է և աջակցենք անհրաժեշտ մարդկանց:

Արմատական հայացքներով զինյալները կազմում են ընդդիմադիր շարժման միայն աննշան մասը: Օրինակ, «Ջեբհաթ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») խմբավորումը, որը համարվում է «Ալ-Քաիդայի» ստորաբաժանում, ունի մոտ 7000 զինյալ, մինչդեռ երկրի կառավարության դեմ զինված պայքար է մղում ընդհանուր առմամբ մոտ 100.000 մարդ:

Ամեն օր (ընդդիմության շարքերը) համալրվում են նոր ծայրահեղականներով: Սակայն չնայած դրան՝ նրանց քանակը նախկինի նման աննշան է: Նրանք (ապստամբները) շատ անհագստացած են իրենց դեմ մարտերին «Հզբոլլահի» զինյալների ու իրանցիների մասնակցությամբ, ինչպես նաև Բաշար Ասադի ուժերի ակտիվացմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս