Բաժիններ՝

Ջոն Մաքքեյնը Թուրքիայով մուտք է գործել Սիրիայի տարածք

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը Թուրքիայի միջոցով երեկ մուտք է գործել Սիրիայի տարածք:

Մաքքեյնը սիրիացի ապստամբների կողմից վերահսկվող տարածքում հանդիպել է Սիրիական ազատ բնակի գլխավոր շտաբի ղեկավար Սալիմ Իդրիսի և զինված ընդդիմության այլ առաջնորդների հետ:

Դրանով իսկ Ջոն Մաքքեյնը դարձել է ԱՄՆ-ի իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, ով հանդիպել է սիրիացի ապստամբների հետ: Նշվում է, որ Մաքքեյնը Սիրիա է ժամանել իրավիճակն իր անձնական հսկողության տակ վերցնելու նպատակով:

Մաքքեյնը հանդես է գալիս Սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի դերակատարության ակտիվացման օգտին: Նա մասնավորապես կոչ է արել ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավիացիան և զենք մատակարարել սիրիացի ապստամբներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031