
Հայտնաբերել են գյուղապետի տեղակալի նկատմամբ հրազենով ավազակային հարձակում կատարողին

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական աշխատանքներ, Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ 28-ամյա Գևորգ Մամոյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գ. Մամոյանը 2011 թ. սեպտեմբերին հրազենով զինված ավազակային հարձակում է կատարել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում: Նա ատրճանակի սպառնալիքի տակ փորձել է հափշտակել նույն գյուղի բնակիչ Գևորգ Կարապետյանի պարանոցի ոսկյա շղթան, սակայն երբ գյուղացիները լսել են աղմուկի ձայներ, նա մի քանի անգամ հարվածել է Գ. Կարապետյանին և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողր հայտնում է, որ Գ. Կարապետյանը այդ թվականին աշխատում էր՝ Գեղանիստի գյուղապետի տեղակալ: Փաստի առթիվ 2011 թ. սեպտեմբերին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի (ավազակություն) հատկանիշներով: