
Արծրուն Հովհաննիսանը՝ Յուրի Խաչատուրովի հնարավոր հրաժարականի մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի վերաբերյալ շրջանառող խոսակցություններն անլուրջ են: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեջբերելով Խաչատուրովի կողմից արված արտահայտությունը՝ իր իսկ հրաժարականի վերաբերյալ. «Թող հանգիստ թողնեն մարդկանց, թող մարդիկ ծառայեն»:
«Անիմաստ շահարկումներ թող չլինեն, բանակը ծառայում է և ապահովում մեր երկրի անվտանգությունը: Թե՛ ՊՆ-ն և թե՛ ԳՇ-ն իրենց խնդիրը կատարում են, իսկ իրենց խնդիրը առաջին հերթին ժողովրդի անվտանգությունն է»,-ասաց ՊՆ մամուլի քարտուղարը: