Գալուստ Սահակյանը վախենում է միասեռականներից (տեսանյութ)
«Ա1+»-ի փոխամցմամբ՝ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը դուրս կգա քաղաքականությունից, եթե Հայաստանում ընդունվի միասեռականների իրավունքների մասին օրենք:
«Չպիտի ոտնահարվի ձեր ասած միասեռականների իրավունքները, բայց դա չի նշանակում, որ մեր ուշքն ու միտքը պիտի լինի խրախուսել միասեռականությունը»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա չի էլ ուզում քննարկել այդպիսի օրենքի ասպարեզ գալու հավանականությունը, դա իրեն խորթ հարց է. «Կլինեն մեր հասարակության մեջ մարդիկ, որոնք ծափ կտան, ես ծափ տվողների մեջ չեմ լինի»։
Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը միշտ էլ մերժելու և ժխտելու է միասեռականությունը. «Մտքիս ծայրով անգամ չի անցնում, որ Հայաստանը կարող է այդպիսի որևէ օրենք ընդունել»։
Տիկին Եսայանը վստահեցնում է՝ այս պահին չկա այդպիսի օրենք ընդունելու պարտադրանք և չէր էլ կարող լինել։ Ինքը համաձայն է, որ միասեռականները նույնպես ունեն իրավունքներ, բայց Աստված չանի, եթե մեր մոտ սկսեն օրենքի ուժով քննարկել նրանց իրավունքները:
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը անիմաստ է համարում խոսել Հայաստանում միասեռականության օրինագծի շրջանառության մասին՝ մեր ընտրողները կառավարության առջև նման օրենքի ընդունման պահանջ չեն դրել, Ֆրանսիայում, օրինակ, դրել են:
«Օլանդի կառավարությունը նախընտրական փուլում հայտարարել է, որ իշխանության գալուց անմիջապես հետո ընդունելու է նման օրենք եւ ընտրողն իր ձայնը տվել է այդ կառավարությանը»,- ասել է նա:
Պարոն Արզումանյանն, ի դեպ, տպավորություն չունի, թե Հայաստանն սկսել է արևմտամետ օրենքներ ընդունել ավելի ժողովրդավար երևալու կամ դառնալու համար, Ռուսաստանի օրենքներն էլ են ժողովրդավարական. «Օրենքները թերևս վատը չեն, բայց երկուսն էլ կեղծում են այդ օրենքները, թե Ռուսաստանում, թե Հայաստանում մարդկանց քաղաքական հայացքների համար բանտերն են նետում»