Samsung-ը սեղմել է Apple-ին և վերադարձրել համաշխարհային առաջատարի իր կարգավիճակը
Հարավկորեական Samsung ընկերությունն ասես սեղմել է Apple ընկերությանը և վերադարձրել է իր առաջին եռամսյակում գրանցված՝ սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարի կարգավիճակը:
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին այս ընկերությունն իրացրել է նշյալ սարքավորումներից 23.62մլրդ դոլարի չափով, ինչը 952 մլն դոլարով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշները. այս մասին հայտնել է այսօր Strategy Analytics հետազոտական գործակալությունը, որը զբաղվում է համաշխարհային շուկայի ուսումնասիրություններով, գրում է «Ռիա Նովոստին»:
Նախորդ տարվա վերջին եռամսյակում հարավկորեացիները զիջեցին առաջատարի դիրքերն իրենց գլխավոր մրցակցին՝ ամերիկյան Apple ընկերությանը, որը շուկա հանեց iPhone 5 մոդելը:
Apple սմարթֆոնների վաճառքի ծավալներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել են 22.95 մլրդ դոլար, ինչը 7.71 միլիարդով քիչ է, քան 2012թվականի վերջին երեք ամիսների ընթացքում:
Ըստ փորձագետների՝ Samsung-ին օգնեց վերադարձնել իր առաջատարի կարգավիճակը նոր սմարթֆոնների խիստ պահանջարկը, որոնք օգտագործում են 4-րդ սերնդի (LTE կամ Long Term Evolution) չափորոշիչներին համապատասխան կապ:
Մրցավազքում երրորդ տեղն այս տարի զբաղեցնում է Nokia ընկերությունը (3.64մլրդ դոլար), որին հաջորդում է հարավկորեական LG Electronics-ը ՝ 2.95 մլրդ դոլարով: