
Զինվորական գերեզմանատներն ու հուշարձանները՝ ուշադրության կենտրոնում

ՀՀ կառավարությունը որոշել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրի իրականացման լիազոր մարմին նշանակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայնագիրը պարտավորեցնում է հայտնաբերել, վերականգնել զինվորական գերեզմանատներն ու զինվորական հուշարձանները, բարեկարգել և պահպանել քանդվածները, ինչպես նաև ձեռնարկել դրանց անարգման և վանդալիզմի դեպքերի բացառման ու խափանման միջոցներ։