Գյումրիի օձերն ակտիվացել են
Մայիսի 29-ին, ժամը 18.35-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 1956 թ. ծնված Ն. Մկոյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հիշեցնենք, որ երեկ նույնպես օձի խայթոցի դեպք էր արձանագրվել Գյումրիում։ Մայիսի 28-ին, ժամը 13.59-ին տեղեկություն էր ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Առափ գյուղի բնակչուհի Մարինե Մարգարյանը (ծնվ. 1969 թ.), ով ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել էր հոսպիտալացումից: