Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը, eMedia.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «Հետքում» հրապարակված՝ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածը, ասել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ, կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում:

Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում են, դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված վարչապետի հայտարարագրում»:

«Ձեր կողմից ներկայացված, այսպես կոչված, փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքը առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս