Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը՝ Արթուր Սաքունցին. Դիմիր դատարան

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուր Սաքունցի կողմից 22.05.2013թ. «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հնչեցված այն պնդմանը, թե ՀՀ ՊՆ-ին խոզի մսի մատակարարման մրցույթը հաղթել է զինդատախազի հետ առնչություն ունեցող կազմակերպություն, պատասխանում եմ: Այս հարցով արդեն մի քանի անգամ է՝ մեզ դիմում են տարբեր լրատվամիջոցներ: Նման շահարկումներ պարբերաբար տեղ են գտնում մատակարարման մրցույթների անցկացման ժամանակ: ՀՀ ՊՆ կարիքների համար խոզի մսի 2013թ մատակարարման մրցույթը անցկացվել է «Գնումների մասին» օրենսդրության համաձայն: Նշված մրցույթին մասնակցելու համար գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից որակավորված թվով 274 կազմակերպության ուղարկվել է գնային առաջարկ ներկայացնելու հարցում, որին արձագանքել են և գնային առաջարկ են ներկայացրել 9 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել ամենաէժան գին առաջարկած «Էլիտ կապիտալ» ՍՊԸ կազմակերպությունը, որի հետ կնքվել է մատակարարման պայմանագիր: Այդ ընկերությունը որևիցե պաշտոնյաի հետ,մեր տեղեկություններով՝ կապ չունի:

Ինչ վերաբերվում է պարոն Ա.Սաքունցի պնդմանը, ապա իր նշած տեսակետը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով ( պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությաններ) սահմանված արարքներին, ուստի հորդորում ենք նրան՝ իր մոտ նման փաստերի առկայության դեպքում դիմել իրավապահ մարմինններն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս