Մահացել է նաև Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը

Այսօր՝ մայիսի 29-ին, Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է երեկ՝ մայիսի 28-ին, Լոռու մարզի Տաշիր-Երեւան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel Astra մակնիշի 23 DD 414 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ, 54-ամյա Նորիկ Դավոյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել էին Opel Astra մակնիշի 23 DD 414 և Opel Vectra մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով մահացել են երկու հոգի. մեկ հոգի՝ տեղում, մեկ հոգի էլ՝ հիվանդանոցում, իսկ 8 հոգի, որոնցից 5-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Վթարի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարականով՝ Տաշիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Կայքը հայտնել էր նաև, որ ոստիկանները պարզել էին, որ Opel Astra մակնիշի՝ 23 DD 414 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ 54-ամյա Նորիկ Դավոյանը, իսկ նրա ավտոմեքենայի ուղևոր, նույն մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը տեղում մահացել էր: Իսկ Opel Vectra մակնիշի՝ 08 SS 864 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 34-ամյա Վահագն Հովսեփյանը, իսկ նրա ավտոմեքենայում գտնվող ուղևորներ, Լեռնահովիտ գյուղի բնակիչներ.

1. 30-ամյա Սուսաննա Նարգիզյանը
2. 60-ամյա Անախաս Հովսեփյանը
3. 36-ամյա Արևիկ Հովսեփյանը
4. 9-ամյա Օլյա Հովսեփյանը
5. 4-ամյա Դիաննա Հովսեփյանը
6. 4-ամյա Արգամ Հովսեփյանը
7. 8-ամյա Արման Պողոսյանը
8. 72-ամյա Հակոբ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պողոսյանն ու Հ. Հովսեփյանը մահացել էին:

Տեսանյութեր

Լրահոս