Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մայիսի 29-ի երեկոյան  քառօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախատեսված է նաև մշակութային ծրագիր:

Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031