Հայաստան է ժամանելու ԵԽ ԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը

Այսօր երեկոյան եռօրյա այցով  Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում ԵԽ ԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽ ԽՎ նախագահը կմասնակցի Երեւանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:

ԵԽ ԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031