Իտալացի մայրերն ամենատարեցն են Եվրոպայում
Italia-ru-ի փոխանցմամբ՝ իտալացի մայրերն ամենատարեցն են եվրոպացի մայրերի շրջանում: Իտալիայի կանանց 34.7 տոկոսը որոշում է երեխա ունենալ միայն 35 տարեկան դառնալուց հետո:
Երկրորդ տեղում Իսպանիայի բնակչուհիներն են՝ 29.5 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ Իռլանդիայի՝ 27.9 տոկոս: Հասուն տարիքում ամենաքիչը ծննդաբերում են Ռումինիայի կանայք՝ 10.9 տոկոս, ապա գալիս են Լեհաստանի կանայք՝ 11.8 տոկոս և Սլովակիայի կանայք՝ 12.6 տոկոս:
Ինչ վերաբերում է կեսարյան հատմամբ ծննդաբերություններին, ապա Իտալիան դրանց քանակով (38 տոկոս) զիջում է միայն Կիպրոսին՝ 52 տոկոս: Այսպիսին են եվրոպական 29 երկրում Euro-Peristat-ի հետազոտության արդյունքները: