
Բարաք Օբաման մայիսի 31-ին Վաշինգտոնում ընդունելու է Ռասմուսենին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 31-ին Վաշինգտոնում ընդունելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի դուրս բերման հարցը.
«Գլխավոր քարտուղարի այցն ընդգծում է ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև մեր ընդհանուր հավատարմությունը՝ Աֆղանստանից մինչև Բալկաններ խնդիրների ու մարտահրավերների առաջացման լուծմանը»: