Բաժիններ՝

Դամասկոսին C-300 համակարգերի մատակարարումը Սիրիական հակամարտության կայունացնող գործոն է. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը հանդիսանում է Սիրիական հակամարտության կայունացնող գործոն: Այս մասն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը.

«Հարցն այն է, թե որ փուլում է գտնվում (C-300 համակարգի) մատակարարումը: Ես միայն կարող եմ ասել, որ մենք չենք հրաժարվել դրանցից: Մենք հասկանում ենք այդ թեմայով տարբեր մայրաքաղաքներից ստացվող ազդանշանները և հայտնվող անհանգստությունները, մենք տեսնում ենք, որ այդ հարցը մտահոգում է մեր շատ գործընկերների, սակայն մենք հիմք չունենք այդ ոլորտում մեր դիրքորոշումը վերանայելու համար:

Սիրիային C-300 համակարգերի մատակարումը վերաբերում են մի քանի տարի առաջ ստորագրված պայմանագրին, որի կողմ է հանդես գալիս Դամասկոսում գործող կառավարությունը: Խոսքը գնում է պաշտպանական սպառազինության մատակարարման մասին»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ բրիտանական The Sunday Times թերթը, վկայակոչելով ռուս անանուն բարձրաստիճան չինովնիկի, հայտնել էր, որ Ռուսաստանը, տուրք տալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համոզիչ խոսքերին, հրաժարվել է Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելուց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս