Բաժիններ՝

ԲԹԿ երկաթուղին առաջին փուլում խնդիրներ կստեղծի մեր նավահանգիստների ու երկաթուղու համար. Իվանիշվիլի

Georgian Times-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցման խնդրին.

«Հնարավոր է՝ Ախալքալաք-Կարս երկաթուղին առաջին փուլում խնդիրներ ստեղծի մեր նավահանգիստների ու երկաթուղու համար: Սա գրի են առել և այսօր հիշեցնում են, որ ես հետևողական չեմ և փոխում եմ դիրքորոշումս: Ես չեմ փոխում այն, ես վերստին այն կասկածին եմ, որի մասին արտահայտվել եմ սկզբում:

Ադրբեջանը շատ լավ գործընկեր է Վրաստանի համար, մենք խորացնում ենք նրա հետ բարեկամական կապերը: Համարեք, որ երկու երկրների միջև չեն կարող լինել ավելի լավ հարաբերությունները:

Ախալքալաք-Կարս երկաթուղին բնականաբար շատ հետաքրքիր է Վրաստանի տնտեսության ու քաղաքականության համար: Գործնականում այն կփոխադրի բոլոր բեռները Միջին Ասիայից: Դա հետաքրքիր նախագիծ է:

Այժմ ինչ-որ մեկն (նկատի է առնվում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին – 168.am) ասում է, որ մենք իբրև-թե կանգնեցրել ենք այն, սակայն ընդհակառակը` այս օրերին մի քանի հանդիպումներ անցկացվեցին դրա շուրջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս