Սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով. Իրանի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հանդես է գալիս ժողովրդավարական ընտրությունների միջոցով Սիրիայում իրավիճակի կարգավորման օգտին: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

Դատապարտելով Սիրիայի ներքին գործերին օտար միջամտությունը՝ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իսլամական հանրապետությունն աջակցում է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, որն ընտրությունների միջոցով ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:

Իրանի իշխանությունները Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներին համարում են ահաբեկիչներ, որոնք ստանում են արևմտյան ու արաբական մի շարք երկրների աջակցությունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) զեկույց էր պատրաստել, որում ասվում էր, որ եթե Բաշար Ասադը սեփական թեկնածությունն առաջադրի 2014 թվականի նախագահական ընտրություններում, ապա կհավաքի քվեների 75 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս