Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմությունը հետաձգել է «Ազգային խորհրդի» ստեղծման մասին հայտարարելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մի քանի հազար մարդ է մասնակցել Նովխանի ավանում անցկացված հանրահավաքին՝ կապված Հանրապետության օրվա հետ:

Հակառակ սպասումների՝ չի հայտարարվել «Ազգային խորհրդի» ստեղծման մասին: Ընդդիմության առաջնորդները վստահեցրել են, որ հարցը լուծված է և «Ազգային խորհրդի» ստեղծման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է. «Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ Ադրբեջանում ժողովրդավարական կառավարությունը գոյատևեց ընդամենը մեկ տարի և տապալվեց «սև ուժերի» կողմից: Արդեն իսկ 20 տարի է, ինչ երկիրը գտնվում է ալիևյան ավտորիտար-կոռումպացված ռեժիմի օկուպացման տակ»:

Ղամբարի խոսքերով՝ «Ազգային խորհրդի» ստեղծման աշխատանքներն ավարտված են 99 տոկոսով և առաջիկա օրերին կհայտարարվի նրա ստեղծման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031