Բաժիններ՝

Իրանը մասշտաբային զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի մարտական ստորաբաժանումները քառօրյա զորավարժություններ են անցկացրել Պարսից ծոցում՝ ի ցույց դնելու և գնահատելու համար Մեծ և Փոքր Տոմբ կղզիների պաշտպանության հարցում Իրանի հնարավորությունները:

Զորավարժությունների ժամանակ Իսլամական հեղափոխության պահակազորի ուժերը մշակել են պաշտպանական մարտավարություն և ՀՕՊ-ի մարտավարություն, ինչպես նաև բազմամակարդակ պաշտպանություն, գնահատական են տվել իրենց նավերի շարժունակությանը, ինչը վերաբերվել է թե՛ վերջրյա, թե՛ ստորջրյա ռազմանավերին:

Բացի այդ, կիրառվել և փորձարկվել են էլեկտրոնային պատերազմի տարբեր տարրեր, գնահատական է տրվել ոչ վաղ անցյալում ռազմածովային ուժերին հատկացված ռազմական սարքավորման, տեխնիկայի ու սպառազինության հնարավորություններին:

Զորավարժությունների արդյունքներն օգտագործվելու են Մեծ և Փոքր Տոմբ կղզիների պաշտպանական կառույցների ամրապնդման համար:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Իրանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ պատրաստ է փաստաթղթերով ապացուցել իր ինքնիշխան իրավունքները Պարսից ծոցի վիճելի կղզիների, այդ թվում նաև Մեծ և Փոքր Տոմբ կղզիների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս