Բաժիններ՝

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 50 միլիոն մարդ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 50.4 միլիոն իրանցի: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջարը:

Վերջինիս խոսքերով՝ ավելի քան 1.6 միլիոն մարդ ընտրություններին կմասնակցի առաջին անգամ. «Քվեարկության համար ողջ երկրում ստեղծվելու է 130.000 ընտրատեղամաս: 285 ընտրատեղամաս էլ ստեղծվելու է արտասահմանաբնակ իրանցիների համար»:

Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին: Իրանի նախագահն ընտրվում է 4 տարով, թեկնածուներն 8-ն են: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իրավունք չունի սեփական թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, քանի որ երկու անգամ անընդմեջ (2005 և 2009) հաղթել է դրանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս