Թուրքիայի փոխվարչապետն առաջարկել է փոխել «Հզբոլլահի» անունը

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կտրուկ քննադատության է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորմանը.

«Որևէ տարբերություն չկա փարավոնի, ով հրամայել է սպանել նորածին երեխաներին և Ասադի միջև, ով սպանել է հազարավոր մարդկանց, որպեսզի մնա իշխանության ղեկին: «Հզբոլլահը» գնալով ավելի ակտիվորեն է մասնակցում Սիրիայում ռազմական գործողություններին:

«Հզբոլլահը» (թարգմանաբար՝ Աստծու կուսակցություն) պետք է փոխի իր անունը և դառնա «Հիզբ ալ-Շայթան» (թարգմանաբար՝ սատանայի կուսակցություն)»:

Հիշեցնենք, որ «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը նախորդ շաբաթ առաջին անգամ հրապարակավ խոսոտվանել էր, որ «Հզբոլլահի» զինյալները Բաշար Ասադի զորքերի կողմից մարտնչում են Սիրիայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031