Բաժիններ՝

Սիրիայի զարգացումները կանխորոշում են նաև Լիբանանի ներկան ու ապագան. Հասան Նասրալլահ

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերություններին և Սիրիայում ընթացող զարգացումներին.

«Իսրայելն ամեն օր սպառնում է Լիբանանին՝ սահմանին կենտրոնացնելով իր զինված ուժերը, ինչպես նաև ագրեսիվ ակցիաներ է ձեռնարկում Սիրիայի դեմ: 2006 թվականից նա պատրաստվում է նոր պատերազմի, զինվում է, պլաններ է մշակում, մանևրներ է իրականացնում:

Դա պահանջում է համապատասխան վերաբերմունք տվյալ մարտահրավերին: ԱՄՆ-ը խոչընդոտում է արաբական յուրաքանչյուր բանակի սպառազինմանը, ով պայքարում է Իսրայելի դեմ: Նա նենգաբար միջամտում է, փորձում է Սիրիային արգելել ունենալ իր տարածքի պաշտպանության համար հակաօդային պաշտպանության համակարգ:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում արաբական այն երկրներին, որոնց վրա վստահ է, որ նրանք չեն պատերազմի Իսրայելի դեմ:
Սիրիան վերածվել է ԱՄՆ-ի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների քաղաքական նախագծի իրագործման հարթակի: Սիրիան դիմադրության թիկունքն ու հենակետն է, իսկ «Հզբոլլահը» չի կարող անգործության մատնվել, երբ նրա թիկունքը փլուզվում է:

Եթե Սիրիան ընկնի ԱՄՆ-ի ու Իսրայելի ձեռքը, ապա Իսրայելը կներխուժի Լիբանան՝ հաստատելու համար իր գերիշխանությունը: Եթե Սիրիան ընկնի, ապա կանհետանա նաև Պաղեստինը և նրա դիմադրությունը: Սիրիայի զարգացումները կանխորոշում են նաև Լիբանանի ներկան ու ապագան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս