Գների փոփոխություններին այսուհետ կհետևի ևս մեկ կառույց
Ապրանքների գների ամենօրյա փոփոխություններին այսուհետ կհետևի ևս մեկ կառույց՝ ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ներկայում կենտրոնն այդ աշխատանքն իրականացում է եռամսյակային պարբերականությամբ: Հարցը կքննարկվի կառավարության առաջիկա՝ մայիսի 29-ի նիստում:
ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանել պետական կարիքների համար համեմատաբար մեծ ծախսեր առաջացնող ապրանքատեսակների որոշակի քանակ, որոնք էլ հենց մշտադիտարկման կենթարկվեն յուրաքանչյուր օր և դրանց գնի 3% շեղման դեպքում ՊՈԱԿ-ի կողմից լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ ֆինանսների նախարարության կայքում: Ընդ որում՝ այս գործառույթների իրականացման համար կենտրոնում կավելացվեն հաստիքները, սակայն թե որքան կարժենա այս ծաայությունը պետական բյուջեի համար, գործադիրի որոշման նախագծում չի նշվում: